Հայերեն   English   Русский  

​Դեմոկրատները պաշտոնապես մեղադրել են Թրամփին իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներն արգելակելու համար


  
դիտումներ: 881

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ջերրի Նադլերը երեկ հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնապես երկու հիմնական մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է Interfax-ը:

Առաջինը նրանք բնութագրել են որպես իշխանության չարաշահում: «Պաշտոնն օգտագործելն անձնական շահ ստանալու համար՝ անտեսելով կամ վնաս հասցնելով ազգային շահերին, օրենքի խախտում է, որը կարող է հարուցել նախագահի ինփիչմենթը»,- հայտարարել է Նադլերը:

Խախտումների երկրորդ խումբը վերաբերում է Ներկայացուցիչների պալատի հետաքննությանը խոչընդոտելուն: Նշվում է, որ Թրամփն արգելափակել է մի շարք պաշտոնյաների ցուցմունք տալը, ինչպես նաև կոնգրեսմեններին փաստաթղթեր տրամադրելը:

Նադլերը բացատրել է, որ ավելի ուշ՝ այս շաբաթ, մեղադրանքի այդ կետերը կքքնի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն: Կոմիտեի անդամները պետք է որոշեն, թե համարում են արդյոք հիմնավոր այդ մեղադրանքները: Այնուհետև Ներկայացուցիչների պալատը լրիվ կազմով պետք է քվեարկի եղած մեղադրանքների հիման վրա իմփիչմենթ հայտարարելու հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: