Հայերեն   English   Русский  

Մանիպուլյացիա բառը սարքել եք տերունական աղոթքի նման բան, և ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք մանիպուլյացիա եք անում. Գևորգ Պետրոսյան


  
դիտումներ: 112

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դիմելով իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավորներին ասաց, որ

մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան, և ընդդիմությունն ինչ խոսում է, ասում են մանիպուլյացիա են անում։

«Ի սկզբանե ասեմ, որ որևէ մեկին վիրավորելու ոչ իրավունք ունեմ, ոչ նպատակ, բայց մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան։ Ընդդիմությունը ինչ խոսում է, ասում եք մանիպուլյացիա եք անում։

Բա ի՞նչ անենք, դուք ո՞նց եք պատկերացնում, ինչ խոսում ենք, ասում եք մանիպուլյացիա է, սա մնջախաղի թատրո՞ն է, ի՞նչ է, որ ձայն չհանենք, ձեռքերով փորձենք ինչ-որ բան ցույց տալ։ Անհարմար է, եկեք իրար նկատմամաբ հարգանքը չկորցնենք, դուք ձեր կարծիքն եք ասում, մենք՝ մերը: Ինչ ասում ենք, ուրիշ հիմնավորում չկա, ասում եք՝ մանիպուլյացիա է: Մանիպուլյացիան այն է, որ այստեղ ձևախեղվում է ՍԴ դատարանի մասին 88 հոդվածի 4-րդ մասը, որտեղ կոնկրետ հիմքեր է նախատեսում առողջական վիճակի հետ կապված հրաժարականի դեպքում, իսկ այստեղ առողջական վիճակի մասին խոսք չկա, սա քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է»,- ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: