Հայերեն   English   Русский  

Այս նախագծով լեգալացնում եք պարազիտիզմը և խրախուսում անձանց, ովքեր, ձեր իսկ կարծիքով, հանցագործներ են. Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 132

Այս նախագծով լեգալացնում եք պարազիտիզմը և խրախուսում անձանց, ովքեր, ձեր իսկ կարծիքով, հանցագործներ են։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում դեկտեմբերի 11-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ՍԴ դատավորներին երկար տարիներ խրախուսելու են, մինչեւ այն պահը, երբ կհասնեն կենսաթոշակային տարիքի, երբ կսկսեն վճարել իրենց գործունեության համար նախատեսված կենսաթոշակները։ «Դա, ըստ էության, քաղաքական պրեսինգ է, որին դիմել է գործող իշխանությունը՝ չկարողանալով գտնել խնդրի իրավաբանական լուծումը»,- ընդգծել է Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ դա հակասահմանադրական քաղաքական որոշում է, բայց ոչ իրավական։

Հիշեցնենք, որ օրինագիծը կառավարող «Իմ քայլը» դաշինքի ջանքերով ընդունվեց։ Դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: