Հայերեն   English   Русский  

Բացառում եմ, որ ընտրակեղծիքներ կլինեն. Արայիկ Հարությունյան


  
դիտումներ: 150

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը բացառում է, որ 2020թ. Արցախի նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներ կլինեն: Այս մասին Հարությունյանն ասաց դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Բացառում եմ, որ ընտրակեղծիքներ կլինեն, որովհետև Արցախում երբեք նման բան չի եղել»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով նախագահի հավանական թեկնածուների մեծ թվի շուրջ այն խոսակցություններին, թե դա մասնատվածության ապացույց է, Հարությունյանը նշեց, որ Ղարաբաղը եղել և շարունակելու է լինել միասնական:

«Արցախում մասնատվածություն չկա, դա ժողովրդավարության ապացույց է: Մասնակցային ընտրություններ են լինելու, Ղարաբաղը շարունակելու է լինել միասնական: Որևէ մեկը թող չկասկածի Արցախի միասնականությանը»,- նշեց նա:

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է մասնակցել 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: