Հայերեն   English   Русский  

Որո՞նք են Արայիկ Հարությունյանի եկամուտի աղբյուրները


  
դիտումներ: 67

Արցախի նախկին վարչապետ, այժմ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նշել է եկամուտների իր աղբյուրի մասին։

Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, պատասխանելով իր ոչ փոքր եկամուտների մասին հարցին, Արցախի նախկին վարչապետն ասել է, որ բիզնեսն սկսել է դեռևս 1997-ին՝ հող է մշակել ազատագրված հողերում, ինչով հպարտանում է։ Հարությունյանի խոսքով՝ իր եկամուտների հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է Ակնայում և Ջաբրաիլում։

«Նրանք, ովքեր հիմա մեղադրում են ինձ, իրենք կարողություն են սարքել արտասահմանում։ Իսկ ես ավանդ եմ ներդրել ազատագրված տարածքների զարգացման մեջ, և մտադիր եմ շարունակել»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 2016 թվականի ադրբեջանական ապրիլյան ագրեսիան իրեն անմիջական վնաս է հասցրել, հիմա նա զրկվել է սահմանին մոտ 40 հա մշակելու հնարավորությունից։ Խոսքը շատ մեծ գումարների մասին է, ավելացրել է Արցախի նախկին վարչապետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: