Հայերեն   English   Русский  

Չնայած 7-րդ գումարման խորհրդարանը ոչ մի անգամ անգործություն չի դրսևորել, բայց պակասել է համբերությունն ու համերաշխությունը.«Բարգավաճ Հայաստան»


  
դիտումներ: 155

Այս տարվա ընթացքում 7-րդ գումարման Ազգային ժողովը ոչ մի անգամ անգործություն չի դրսևորել և մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ է ներկայացրել: Այս մասին դեկտեմբերի 11-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Այդուհանդերձ, նա նշեց, որ խորհրդարանին պակասում է համբերությունն ու համերաշխությունը: «Կարծում եմ՝ նոր Հայաստանում բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ խորհրդարանն ավելի արդյունավետ աշխատի, քան այս տարի: Մենք շատ ենք խոսում, սիրո, համբերության, համերաշխության հեղափոխության մասին, սակայն մեր ամենօրյա գործունեության մեջ դա այնքան էլ ուժեղ չի արտացոլվում»,- դժգոհեց Տոնոյանը՝ հույս հայտնելով, որ գալիք տարի իրենց, այնուամենայնիվ, կհաջողվի ավարտել այն աշխատանքը, որը չհաջողվեց կատարել այս տարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: