Հայերեն   English   Русский  

Արմավիրի մարզում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանցուն


  
դիտումներ: 230

Արմավիրի մարզում երեկ դանակահարության դեպ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում Արևիկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Խաչիկ Ս-ն վիճաբանել է համագյուղացի՝ 16-ամյա Նարեկ Մ-ի հետ, ով նույնպես սովորում է նույն գյուղի դպրոցում, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչիկ Ս-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Արմավիրի ոստիկանները Խաչիկ Ս-ին և Նարեկ Մ-ին հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ են վերցվել ծնողի և մանկավարժի ներկայությամբ, որիկց հետո բաց են թողնվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: