Հայերեն   English   Русский  

Արեւադարձային ծաղկի մեջ հայտնաբերված նյութը ոչնչացնում Է քաղցկեղային բջիջները


  
դիտումներ: 249

Արեւադարձային ծաղկի մեջ պարունակվող նյութի հիման վրա գիտնականներն ստեղծել են պատրաստուկ, որը ոչնչացնում Է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են ChemMedChem հանդեսում: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ուռուցքային հիվանդությունների ամենաագրեսիվ եւ մահացու տեսակներից մեկն Է: Այն դժվար Է հայտնաբերել վաղ փուլերում եւ շատ դժվար Է բուժել, քանի որ քաղցկեղի այս տեսակը կայուն Է բազմաթիվ հակաքաղցկեղային պատրաստուկների նկատմամբ: Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի գիտնականները՝ Բաթի համալսարանից Սայմոն Լյուիսի եւ Տոյամայի համալսարանի պրոֆեսոր Սուրեշ Ավալեի ղեկավարությամբ, պարզել են, որ գրանդիֆլորացինը, այն ակտիվ նյութը, որը պարունակում Է Մալայզիայում, Ինդոնեզիայում, Թաիլանդում եւ Ֆիլիպիններում տարածված ուվարիա (Uvaria grandiflora) արեւադարձային ծաղիկը, ոչնչացնում Է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները: Գրանդիֆլորացինի հիման վրա նրանք ստեղծել են երեք պատրաստուկ, որոնք քաղցկեղի դեմ նույնիսկ ավելի արդյունավետորեն են պայքարում, քան բնական նյութը: Չնայած այն բանին, որ պահանջվում Է փորձարկումների եւս հինգ տարի, նախքան կարելի կլինի սկսել նոր պատրաստուկների կլինիկական փորձարկումները, գիտնականներն արդեն այժմ հայտարարում են, որ այդ դեղամիջոցներն ավելի արդյունավետ եւ պակաս թունավոր կլինեն, քան ներկայում կիրառվողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: