Հայերեն   English   Русский  

Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ սահել


  
դիտումներ: 59

Դեկտեմբերի 13-ին, ժամը 02:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ սահել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուբեն Մ.) դուրս են բերել երթևեկելի գոտի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: