Հայերեն   English   Русский  

​Նախագահ Սահակյանը Թալիշում գյուղի վերականգնման համար ամփոփեց գյուղում իրականացված հսկայածավալ աշխատանքների հիմնական փուլի ավարտը


Տիգրան Աբրահամյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 216

Նախագահ Սահակյանն այսօր Թալիշում գյուղի վերականգնման համար պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ ամփոփեց գյուղում իրականացված հսկայածավալ աշխատանքների հիմնական փուլի ավարտը:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո, գյուղի վերականգնման և բնակիչների վերադարձի հետ կապված հարցերով տեղի ունեցած խորհրդակցությունների, աշխատանքային հանդիպումների արդյունքում այսօր արդեն ունենք վերածնունդ ապրող համայնք:

Նախագահը հանձնարարեց Մարտակերտի վարչակազմի ղեկավարին, որպեսզի առաջիկայում գյուղ վերադառնալու հայտ ներկայացնող ընտանիքներին ևս հաշվառեն, ինչից հետո անհրաժեշտ բնակարանային պայմաններ ստեղծեն նրանց վերադարձը ևս ապահովելու համար:

Այս պահին նման հայտեր կան, որոնց ֆինանսավորումը նախատեսված է 2020 թվականի բյուջեով:

Ի դեպ, Թալիշ և Մատաղիս գյուղերում գործազրկության հետ կապված խնդիրներ չկա, ավելին՝ այս համայնքների տարբեր աշխատանքներում ընդգրկվում են հարևան համայնքներից, նույնիսկ շրջկենտրոն Մարտակերտից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: