Հայերեն   English   Русский  

​Կիևի դատարանը կալանավորել է Յուլյա Կուզմենկոյին, որը կասկածվում է Շերեմետի սպանության մեջ


  
դիտումներ: 485

Կիևի դատարանը երեկ որոշել է 2 ամսով կալանավորել Դոնբասի ուժային գործողության մասնակից Յուլյա Կուզմենկոյին որպես Պավել Շերեմետի սպանության կասկածյալ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է երեկ գործը վարող դատավոր Սերգեյ Վովկը:

«Պահել կալանքի տակ մինչև փետրվարի 8-ը»,- ասել է դատավորը:

Այդպիսով, դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը: Մինչ այդ Կիևի դատարանը տնային կալանքի տակ է դրել տվյալ գործով կասկածյալ Յանա Դուգարին: Սպանության ենթադրյալ կազմակերպիչ Անդրեյ Անտոնենկոյի խափանման միջոցի քննության դատական նիստը հետաձգվել է մինչև գործով նոր դատավորի նշանակումը, քանի որ նախորդ դատավորն ինքնաբացարկ է տվել:

Ավելի վաղ Ուկրաինայի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ բացահայտել են, թե ով է սպանել Շերեմետին: Քննիչները կասկածում են հինգ մարդու՝ Անդրեյ Անտոնենկոյին, Յուլյա Կուզմենկոյին, Յանա Դուգարին և Վլադիսլավ և Իրինա Գրիշչենկո ամուսիններին: Հինգն էլ Դոնբասի ուժային գործողության մասնակից ազգայնական են: Նախաքննությունը կանգ է առել հանցագործության վարկածներից մեկի վրա՝ սպանություն Ուկրաինայում սոցիալ-քաղաքական անկայունություն ստեղծելու նպատակով:

Պավել Շերեմետը բելառուսական, ռուսական և ուկրաինական լրագրող էր: Կյանքի վերջին հինգ տարիներին ապրել է Կիևում, աշխատել է «Ուկրաինսկայա պրավդա»-ում և «Վեստի» ռադիոյում, 2012-ից բլոգ է վարել «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետային թերթում, հիմնադրել է գիտա-հանրամատչելի «Իստորիչեսկայա պրավդա» ինտերնետային պարբերականը: Նաև վարել է հեղինակային «Դիալոգի» նախագիծը ուկրաինական «24» հեռուստատեսությունում: Լրագրողը զոհվել է 2016 թ. հուլիսի 20-ին Կիևում: Մեքենայում, որում գտնվում էր նա, գործել է պայթուցիկ սարքը: Ըստ նախաքննության վարկածի՝ հենց Կուզմենկոն է տեղադրել ռումբը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: