Հայերեն   English   Русский  

​Սուդանի նախկին նախագահին դատապարտել են երկու տարվա բանտարկության կոռուպցիայի մեղադրանքով


  
դիտումներ: 352

Սուդանում դատարանը երկրի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին համարել է մեղավոր կուռուպցիայի մեջ և դատապարտել նրան երկու տարվա բանտարկության: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Այդ ժամկետը 75-ամյա նախկին նախագահը կանցկացնի ոչ թե բանտում, այլ հատուկ վերականգնողական կլինիկայում, որտեղ իրենց պատիժն են կրում տարեց հանցագործները:

Խոսքը Սուդանի դատարաններում քննվող այն գործերից մեկի վճռի մասին է, որոնց գործող անձանցից է ալ Բաշիրը:

Մի տարի առաջ Սուդանում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին նախագահի դեմ, որոնց հետևանքով Սուդանի զինվորականները հեռացրին ալ Բաշիրին իշխանությունից:

Այս տարի օգոստոսին զինվորականները և ընդդիմությունը համաձայնություն ստորագրեցին անցումային շրջանի մասին: Անցումային կառավարության ղեկավար դարձավ Աբդուլլա Համդոկը, որը կղեկավարի մինչև 39 ամիս: Սեպտեմբերին նա հայտարարեց նոր կաբինետի կազմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: