Հայերեն   English   Русский  

​Աֆղան զինվորները գնդակահարել են 25 զինակցի և փախել թալիբների մոտ


  
դիտումներ: 410

Աֆղանստանի Գազնի երկրամասում այս գիշեր մի քանի զինվոր կրակ են բացել իրենց զինակիցների վրա և հեռացել թալիբների մոտ: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Ինչպես պատմել է 1TV հեռուստակայանը, հղում անելով Կարաբագ գավառի ղեկավարին, «Լիոն Բոզոր» պահակակետի 7 զինվորները սպանել են 25 զիվորականի: Նրանք փախել են թալիբների մոտ՝ իրենց հետ վերցնելով պահակակետում եղած զենքն ու զինամթերքը:

Սակայն ազգային պաշտպանության նախարարությունը պնդել է, որ սպանվել է 9 զինվոր: Ինչպես ասվում է նախարարության մամլո ծառայության պաշտոնական հաղորդագրությունում, Աֆղանստանի ազգային բանակի զինվորները սպանվել են թալիբների կողմից Գազնի երկրամասի Կարաբագ գավառում երեկ երեկոյան: Գերատեսչությունում հայտնել են, որ հետաքննելու են իրավիճակը և խոստացել են ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ հայտնել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները, որոնք պնդում են, որ սպանել են 32 զինվորականի, ոչնչացրել են կառավարության տանկեր և մեկ ավտոմեքենա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: