Հայերեն   English   Русский  

Խոշոր վթար Կոտայքի մարզում.22-ամյա վարորդը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում (ֆոտո)


  
դիտումներ: 465

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Ե.-ն՝ իր վարած Opel մակնիշի 710 AN 61 համարանիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Շամշյանի տեղեկություններով, վարորդ Սերյոժա Ե.-ն աշխատում է «Կամարիս» ՍՊԸ-ում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: