Հայերեն   English   Русский  

Գոհար Հարությունյանը սպառնում է հրավիրել մամլո ասուլիս և տիտղոսազրկել ինձ. Միսս տիեզերք 2019-ի Հայաստանի գեղեցկուհին անկեղծացել է


  
դիտումներ: 538

«Միսս Տիեզերք 2019» մրցույթի Հայաստանյան ներկայացուցիչ Դայանա Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատերդ երևի տեղյակ եք «Միսս Տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատի հեղինակությամբ կարած և իմ կողմից ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ ԲԱՑԱՍԱԿԱՆ արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել:

Մինչդեռ զգեստն անհարմար էր. ներսից միացված էր «սկրեպներով» և կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես զգեստը հանել հնարավոր չէր, թևերի սուր վերտիկալ վերջավորութունները թեքվում էին կողք, գլխազարդը փոքր էր և չէր ֆիքսվում, գոտին լայն էր:

Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով:

Եվ այս ամենից հետո ինչն է զարմանալին ու զարհուրելին՝ զգեստի դիզայները ազգային տնօրեն՝ Գոհար Հարությունյանի հետ միանալով, որոշեց, որ բացասական արձագանքներից խուսափելու համար կարելի է մեղադրել ինձ իրեն իսկ ստեղծած զգեստի ձախողման հարցում...Նա անձամբ ինձ և իր ֆեյսբուքյան էջում վիրավորական և սպառնացող բնույթի ծայրաստիճան գռեհիկ արտահայտություններ է տարածել, ընդհուպ մինչև ասել, իբր խմած եմ խոսում իր հետ… (ձայնային հաղորդագրություններն առկա են):

Ոչ ադեկվատ մեղադրանքները պարզաբանում եմ՝

1. Իբրև սանրվածքս սխալ է: (Սանրվածքի վերաբերյալ ստույգ որոշում չի եղել, խոսքը գնացել է երկու տարբերակի մասին՝ ետևից հավաքած կամ երկու հյուս (հյուսերն արեցի ինքս մի քանի րոպեյում, օգնող չկար): Առաջին տարբերակը բացառվեց գլխազարդի փոքր չափսի պատճառով:

2. Իբրև շրթներկիս գույնը սխալ եմ ընտրել: (Շրթներկի մասին ընդհանրապես խոսք չի եղել):

3. Իբրև ձեռքի պարային շարժումը լավը չէր: (Վերան ասաց ձեռքի պարային շարժման անհրաժեշտության մասին: Տնօրենին տեղեկացնելուց հետո նրա պատասխանն էր. «Հայկական պարի շարժում չգիտե՞ս...»

4.❗️ՉԵՄ ԺՊՏԱՑԵԼ❗️...: (Վերան հենց ինքն էր պատվիրել չժպտալ՝ բացատրելով, որ տարազի հետ ժպիտն անհամատեղելի է: Իսկ հիմա տնօրենի հետ մեղադրում են ինձ չժպտալու մեջ):

5. Գոտին կախ էր ընկած: (Գոտին ուներ մեկ ամրացման տեղ և երբ զգեստը փորձելու ժամանակ ասացի, որ այն լայն է իմ գոտկատեղից, Վերան պատասխանեց, որ թող գոտկատեղից ներքև ամրանա):

6. Իբրև գլխազարդը թասի նման էր դրված... (Գլխազարդը վերջին օրը փոխարինեցին նորով, որը փոքր էր գլխիս չափից և չէր ֆիքսվում):

Իսկ ինչ վերաբերվում է ազգային տնօրենի այն հայտարարությանը, թե իբրև ճնշվել եմ մյուս մասնակիցների փայլփլուն և հարուստ տարազներից և ընկճված ներկայացել, ապա դա ընհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ասեմ, որ մասնակցել եմ բազմաթիվ ցուցադրությունների և երբեք չեմ դժվարացել լավ ներկայացնել ցանկացած հագուստ՝ անկախ նրանից ճաշակովս է այն, թե ոչ:

Անգամ ամենապրոֆեսիոնալ մոդելներն ու գեղեցկության մրցույթի մասնակիցները կարող են ոչ լիարժեք բավարարված լինել իրենց ելույթով, նույնիսկ եթե հաղթող են ճանաչվում: Դա խոսում է նրանց՝ իրենց իսկ նկատմամբ պահանջկոտ լինելու մասին: Այդպես է ցանկացած բնագվառում:

Երբ Վերային ասացի, որ ես նույնպես կարող եմ համացանցով պատասխանել, սակայն ի տարբերություն իրենց՝ ճշմարիտ նկարագրել իրավիճակը, նրա պատասխանն էր. «Ես Գոհարի հետ եմ և եթե տենց բան անես, ապա քեզ պախարակող բան կանենք, խայտառակություն կլինի քո համար» (բառացի մեջբերում ձայնային հաղորդագրությունից, որը կարող եմ տրամադրել): Իսկ ազգային տնօրենը սպառնում է հրավիրել մամլո ասուլիս և տիտղոսազրկել ինձ՝ ճշմարտությունը բարձրաձայնելու դեպքում:

Հ.Գ. Հետևություններն արեք ինքներդ»։






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     15.12.2019 Պատիվ եմ համարում անդրադառնալ գեղեցկուհու գրառումին:
Խանդը եվ նախանձը այսպիսի դաժանությամբ ժառանգել ենք պարսիկից եվ թուքից:
Գովում եմ քո համարձակությունը եվ քաջալերում դիմադրել եվ այլափոխել այս համակարգը:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: