Հայերեն   English   Русский  

​Հիջաբ և փարանջա չկրող շեյխա Մոզան արաբական աշխարհի ամենանորաձև և ամենաազդեցիկ կինն է (լուսանկարներ)


  
դիտումներ: 5739

Շեյխա Մոզա Բինթ Նասեր ալ-Միսնեդը Քաթարի 3-րդ էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա-ալ-Թանիի երեք կանանցից 2-րդն է, 7 երեխաների մայր է, մոլորակի ամենանորաձև առաջին տիկնանցից է և որքան էլ զարմանալի հնչի հասարակական և քաղաքական գործիչ է:

Վերջինիս կյանքի պամությունն իսկական արևելյան հեքիաթ է հիշեցնում: 18 տարեկան հասակում նրան բախտ վիճակվեց ծանոթանալ ապագա թագաժառանգի հետ, սակայն նա չէր շտապում ամուսնանալ վերջինիս հետ: Սկզբից նա ընդունվեց Քաթարի համալսարանի հոգեբանության ֆակուլտետ, այնուհետև վերապատրաստվեց հեղինակավոր ամերիկյան համալսարաններում և միայն հետո ամուսնացավ:

Ընտանեկան կյանքի առաջին տարիները կինը, որին այժմ ոչ ավել ոչ պակաս Պարսից ծոցի “գորշ կարդինալ” են անվանում, նվիրեց երեխաներին: Բացի այդ այն ժամանակ Քաթարն այնպիսի ազդեցիկ դեր չուներ արաբական աշխարհում, ինչպես ներկայում է: Իրավիճակը փոխվեց 1995թ.-ին, երբ Մոզայի ամուսինը անարյուն հեղաշրջում կատարեց և իշխանության գլուխ եկավ` գահընկեց անելով սեփական հորը: Հեղաշրջման իրականացմանն աջակցում էր անգլո-սաքսոնական աշխարհը, իսկ Քաթարի մասին սկսեցին խոսել նավթագազային համալիրի կապակցությամբ:

Հենց այդ ժամանակ էլ նոր էմիրն աշխարհին ներկայացրեց իր երկրորդ կնոջը` գեղեցիկ և կրթված Մոզային: Շեյխա Մոզան սկսեց վերահսկել երկրի մարդասիրական և բարեգործական ծրագրեը և ավելի հաճախ ներկայանալ հանրությանը` կրելով համաշխարհային ճանաչում ունեցող նորաձևության տների հագուստներ: Նա կրում է միայն սեփական կազմվածքին համապատաասխան տաբատներ և զգեստներ:

Փորձագետների հավաստմամբ` Մոզայի առաջադեմ կերպարներում Քաթարում և ողջ արաբական աշխարհում տիրող “նորաձևության իրավիճակի” մասին ակնարկն անգամ բացակայում է, որտեղ կանայք սև երկար հագուսներ են կրում (աբայա) և նիքաբներ: Մոզան միայն չալմա է կրում, իսկ ազատ ժամանակ կարող է անգամ ջինսե տաբատ կրել:

Մոզան հաճախ քննադատության է ենթարկվում Քաթարի ագրեսիվ տնտեսական քաղաքականության և ողջ աշխարհում ծայրահեղական խմբավորումներին հովանավորելու կապակցությամբ, ինչը չի համապատասխանում հիասքանչ շեյխայի ստեղծած կերպարին:

Շեյխա Մոզան մի շարք պետական և միջազգային պաշտոններ է զբաղեցնում, որոնց թվում ` Քաթարի կրթության, գիտության և հասարակական զարգացման հիմնադրամի ղեկավար, Ընտանեկան հարցերով գերագույն դատարանի նախագահ, Կրթության գծով գերագույն խորհրդի փոխնախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դեսպանորդ: Մոզան հիմնել է Արբական ժողովրդական հիմնադրամը, որի համար առաջին ներդրումը 10 միլիոն դոլարի չափով կատարեց նրա ամուսինը, որը նպատակ ուներ նպաստել ազատ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Շեյխա Մոզան հանդիսանում է Քաթարի գիտությունների և տեխնոլոգիաների պարկի հիմնադրման նախաձեռնողը, որի բացումը կայացել է 2008թ. վերջին և որի կառուցման համար 225 միլիոն ներդրում կատարվեց այնպիսի հռչակավոր ընկերությունների կողմից, որոնց թվում են Microsoft, Shell և General Electric ընկերությունները: Դոհայի արվարձաններից մեկում Մոզան կրթական` համալսարանական քաղաք հիմնեց, որտեղ ուսանողների համար դասխոսություններ են կարդում ամերիկյան հեղինակավոր համալսարանների դասախոսները:

Մոզան 54 տարեկան է և հիասքանչ տեսք ունի: ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն` կատարած 12 պլաստիկ վիրահատությունների համար նա 2 միլիոն դոլար է ծախսել: Կարծիք կա տարածված, որ շեյխային ճանաչող բոլոր մարդիկ ուղղակի հիացած են նրա աշխատասիրությամբ, նպատակադրվածությամբ` ընդգծելով վերջինիս հաստատակամությունը, հեղինակությունը և ֆեմինիզմը:

Հենց Մոզայի հինգ որդիներից մեկը դարձավ շեյխ Համադին հաջորդող թագաժառանգը, որի երկու այլ կանանցից ևս ունեցած ընդհանուր ժառանգների թիվը 27 է կազմում: Հենց Մոզայի որդի Թամիմը դարձավ Քաթարի 4-րդ ղեկավարը, ավելի ճիշտ` հայրն առանց հեղաշրջումների և բողոքի իշխանությունը հանձնեց Մոզայի որդուն: Դրանից հետո ամուսնու և պետական գործերի վրա ունեցած Մոզայի ազդեցության մասին լեգենդներ են հյուսվում:

Մոզայի հեղինակությունն ու ազդեցությունը տարածված է ոչ միայն Քաթարում, այլ նաև նրա սահմաններից դուրս: "Forbes" ամսագրի վարկանիշով նա ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում:

Ժամանակին անգամ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ շեյխ Համադը երրորդ անգամ ամուսնացել է ոչ թե հանուն, կրքի, սիրո կամ շահի, այլ ի հեճուկս շեյխա Մոզայի, որպեսզի ապացուցի, որ նրա իշխանությունն անսահմանափակ չէ: Սակայն չնայած այդ հանգամանքին` ոչ մի այլ կին չկարողացավ գրավել Մոզայի տեղը, ով դիվանագիտական արարողակարգի և միջազգային էթիկետի գիտակ դարձավ և հավանաբար գտավ շեյխի սրտի և մտքի “բանալին”, որի կառավարման օրոք փոքրիկ Քաթարը սկսեց ծաղկում ապրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: