Հայերեն   English   Русский  

Գրիգոր Գրիգորյանը դարձավ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն


  
դիտումներ: 632

Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում մեկնարկած անցումնային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ խաղարկվում էին ազատ ոճի 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգերի մեդալները:

Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկող 7 ըմբիշներից 4-ն, երեկ ելան մրցագորգ: Ինչպես արդեն հայտնել էինք, նրանից երկուսն երեկոյան մրցահերթում հնարավորություն էին ստացել պայքարելու առաջնության պարգևների համար:

74 կգ քաշային կարգում կրկնելով անցյալ տարի մեծահասկաների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում ունեցած հաջողությունը՝ Գրիգոր Գրիգորյանն արծաթե մեդալի արժանացավ: Նրա և Վրաստանի պատվիրակ Զուրաբ Էրբոցոնաշվիլու միջև եզրափակչի գոտեմարտը ընթացավ համառ ու անզիջում պայքարում ու ի վերջո ավարտվեց 1:1 հաշվով, սակայն քանի որ Գրիգորը նկատողություն ուներ, ուստի հաղթանակը տրվեց վրացի ըմբիշին:

65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Նարեկ Սիրունյանը 2:10 հաշվով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Ժիերբաևին ու ստիպված էր բավարարվել միայն 5-րդ տեղով: Նշենք, որ Գրիգորը թիմային պայքարի համար մեր ընտրանուն բերեց 9, իսկ Նարեկը՝ 6 միավոր:

Առաջնության 1-ին օրը Եվրոպայի չեմպիոններ դարձան՝ 57 կգ՝ Իսմայիլ Մուսուկաև, Ռուսաստան, 8.Արտակ Հովհաննիսյան, Հայաստան, 9.Արմեն Առաքելյան, Ուկրաինա: Այս քաշային կարգում Արտակ Հովհաննիսյանը Հայաստանի ընտրանուն բերեց թիմային 3 միավոր: 65 կգ՝ Ֆրանկ Չամիզո, Իտալիա, 5.Նարեկ Սիրունյան, Հայաստան: 74 կգ՝ Զուրաբ Էրբոցոնաշվիլի, Վրաստան, 2.Գրիգոր Գրիգորյան, Հայաստան: 97 կգ՝ Օմար Գուսոշվիլին, Վրաստան, 13.Վիկտոր Կազիշվիլի, Հայաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: