Հայերեն   English   Русский  

Վոլոդյա Ֆրանգուլյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն


  
դիտումներ: 709

Լեհաստանի Վալբժիխ քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:

61 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումն է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Վոլոդյա Ֆրանգուլյանը:

Եզրափակիչում նա 8:3 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրիյ Սվիրիդին:

Քառորդ եզրափակիչում Ֆրանգուլյանը 6։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզատիլովին, իսկ կիսաեզրափակիչում 9։7 հաշվով ուժեղ էր թուրք Ռեջեպ Տոպալից։

Նշենք, որ ըմբշամարտի Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնություն անցկացվում է առաջին անգամ:

Լուսանկարը` Armsport.am կայքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: