Հայերեն   English   Русский  

Կիպրոսը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը


  
դիտումներ: 490

Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն, այսօր՝ ապրիլի 2-ին, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Այս մասին Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանն է հայտնել NEWS.am-ին:

Կայքը գրում է, որ օրինագծի քննարկումը մարտի 26-ին հետաձգվել էր, քանի որ կիպրոսցի պատգամավորները վերապահություններ են ունեցել հարցի վերաբերյալ, նրանց մի մասն էլ ցանկացել էր, որ միայն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ ընդունվի:

Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանում օրինագիծը ներկայացրել են բոլոր քաղաքական կուսակցությունները համատեղ: Այն պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար: Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Աղբյուրը` News.am





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: