Հայերեն   English   Русский  

«Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը սխալ է»


  
դիտումներ: 1733

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը սխալ է բոլոր կողմերից: Սխալ է այն առումով, որ հակամարտությունը սկսվել ու տարածվել է նաև ՀՀ սահմաններից, սխալ է հիմա ձևակերպել այդպես, որովհետև ՀՀ սահմանները պակաս պատերազմական իրավիճակում չեն, քան Արցախինը, սխալ է «ղարաբաղա-ադրբեջանական» անվանել, որովհետև ադրբեջանցիներն ուզում են ոչնչացնել հայերին, ոչ թե մենակ ղարաբաղի հայերին, սխալ է, որովհետև մոլորեցնում է, կոնֆլիկտի մասշտաբների տեսանկյունից, սխալ է, որովհետև կարող է մեզանում տպավորություն ստեղծել, թե «ղարաբաղա-ադրբեջանական» կոնֆլիկտը կլուծվի Ղարաբաղի շրջանակներում կամ Ղարաբաղի հարցի լուծումով, իսկ իրականում դրանից հետո գալու է Սյունիքի հարցը, հետո Երևանի..., սխալ է, որովհետև թյուր պատկերացումներ է ստեղծում կոնֆլիկտի իրական բնույթի վերաբերյալ, քանի որ մենք գործ ունենք «հայ-թուրքական» կոնֆլիկտի ադրբաջանական դրսևորման հետ, որը չի սկսվել ու չի ավարտվի Արցախի թեմայով, սխալ է մեր զգոնության բթացման առումով և....:

Դե հա, քանի որ ժամանակին ՀՀՇ-ն որդեգրեց այդ հիմար քաղաքականությունը, իսկ նրանից հետո ըստ էության արտաքին քաղաքականությունը «ջրի հոսքով է գնացել», հիմա ստիպված հարմարվում ենք այդ թյուրիմացության հետ, բայց հայ-ադրբաջանական/թուրքական էթնիկ կանֆլիկտը «ղարաբաղա-ադրբեջանական» անվանելը շատ ավելի բացասական կողմեր ունի մեզ համար, քան դրական, բացի այդ ուղղակի սխալ է, պատճառներն արդեն նշեցի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: