Հայերեն   English   Русский  

Սահարայի փոշին մառախուղով է պատել Բրիտանիայի որոշ հատվածներ


  
դիտումներ: 648

Բրիտանայի որոշ հատվածներ մառախուղով են պատվել երթևեկության հետևանքով օդի աղտոտվածության, Եվրոպայից և Սահարայից եկած փոշոտ օդի պատճառով:

Շրջակա միջավայրի գրասենյակից հայտնել են, որ օդի աղտոտվածությունը ուրբաթ օրը բարձր կլինի երկրի մեծ մասում:

Իշխանությունները սրտի կամ թոքերի խնդիրներ ունեցող մարդկանց կոչ են արել խուսափել լարվածությունից:

Լոնդոնում մառախուղի պատճառով չի երևում Թաուեր Բրիջը և պառլամենտի շենքը:

Ըստ տեղեկությունների՝ շաբաթ օրը Ատլանտյան օվկիանոսից եկող թարմ օդը կթեթևացնի օդի աղտոտվածությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: