Հայերեն   English   Русский  

«Փառատոնային ընթերցումներ» խորագրով դասընթաց «Բյուրական» արվեստի ակադեմիայում


  
դիտումներ: 1014

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ ս.թ. ապրիլի 11-13-ը կազմակերպում է փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթաց «Փառատոնային ընթերցումներ» խորագրով

«Փառատոնային ընթերցումները» դասախոսությունների շարք է, որն ուղղված է փառատոնային կառավարման առանձնահատկությունների ծանոթացմանը։ Վերջինս նպատակ ունի հայ մասնակիցներին ներկայացնել փառատոների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում:

Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով և միջազգային փորձով:

Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել մի շարք մշակութային միջացառումների, ինչպես նաև ունենալ հանդիպումներ արվեստագետների հետ։

եռօրյա ինտենսիվ դասընթացի խոսնակներն են` Հուգո Դե Գրիֆ (Բելգիա), Նելե Հերթլինգ (Գերմանիա), Փոլ Շեֆֆեր (Հոլանդիա), Փեթեր Ինկեի (Հունգարիա):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: