Հայերեն   English   Русский  

Սետկրեասեա-Setcreasea


  
դիտումներ: 2980

Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են մանուշակագույն տրադեսկանցիա:

setcreaseasetcreasea (1)

Բույսը կարմրին տվող մուգ մանուշակագույն է, խոշոր երկարուկ տերևներով, որոն երկարությունը հասնում է 15-18սմ, իսկլայնությունը մինչև 3սմ: Բաց մանուշակագույն փոքրիկ ծաղիկները աճում են ճյուղերի ծայրերին: Աճման սկզբնական շրջանում ցողունները ուղիղ կանգնած են, իսկ հետագայում `աճման զուգընթաց դանդաղորեն իջնում կախվում են: Սենյակային պայմաններում օգտագործվում են որպես անպելային բույսեր, տնկելով կախովի սկահակների մեջ: Ծաղկային ձևավորումներում օգտագործում են ծաղկային թմբերի, տարբեր տեսակի ղևանդների և քարաբլուրների մեջ: Բույսը գլխավորապես բազմանում է կտրոններով: Հողի ջրի նկատմամբ պահանջկոտ չէ:

Անկախ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: