Հայերեն   English   Русский  

​Թուրք հաքերը կոտրել է Վատիկանի պաշտոնական կայքը` ներողություն պահանջելով Պապից


  
դիտումներ: 736

Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ`“Turk Hack Team” խմբի անդամ @THTHerakles անունով թուրք հաքերը հարձակում է գործել Վատիկանի պաշտոնական կայքի`«Vatican.va» վրա և կոտրել այն:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, սակայն երեքշաբթի առավոտյան հաջողվել է վերականգնել կայքը: Հաքերը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը` «Թվիթերի» միջոցով հայտարարելով, որ կայքը կմնա իր թիրախում այնքան ժամանակ, քանի դեռ Պապը հետ չի կանգնել իր խոսքերից և ներողություն չի խնդրել: Հաքերը նաև նշել է, որ Վատիկանի բնակչությունը կապ չունի սրա հետ և ներում հայցել նրանցից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: