Digicode պատանեկանմրցույթըմեկնարկեց
ԻՏՁՄ-ի փոխտնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով միջոցառման հիմնական նպաատակն է երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի տեխնոլոգիական ոլորտը:
Մրցույթի գրանցման փուլը կմեկնարկի ապրիլի 17-ին և կտևի մինչև հունիսի 13-ը։ Գրանցման փուլում ններկայացվող աշխատանքը կարող է լինել ոչ ավարտուն, և վաղ գրանցվելը հնարավորություն կտա ստանալ ժյուրիի խորհրդատվությունը` աշխատանքը ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար, ինչպես նաև շատ ավելի ժամանակ կունենաս երկրպագուների մեծ բանակ հավաքելու համար:
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից յուրաքանչյուրը 3-5 րոպեի ընթացքում կներկայացնի իր աշխատանքը, և հնարավորություն կունենա նաև քվեարկել եզրափակչի մյուս մասնակիցների օգտին, որից հետո ժյուրին կհայտարարի մրցանակակիրներին, իսկ ներքին քվեարկությամբ հաղթողը կարժանանա «Ժողովրդական մրցանակի»:
Digicode մրցույթի ղեկավար Շուշան Գրիգորյանը նշեց, որ տարիներ առաջ երեխաները համակարգչային խաղեր միայն խաղում էին, իսկ այսօր նրանք իրենք ենք այդ խաղերը հորինում եւ ստեղծում: Այս մրցույթը հնարավորություն է տալու համակարգչային խաղեր, նոր տեխնիկական լուծումներ առաջարկել, և բացահայտել լավ երեխաներին հիմնականում մարզերում:
Մրցույթի անվանակարգերն են՝
Scratch/Աղվես ծրագրերով աշխատանքների համար, Բնագիտական վիրտուալ լաբորատորիա/ սիմուլյացիաներ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն), Ինտերակտիվ անիմացիա (գրականություն, պատմություն, լեզուներ, մաթեմատիկա), Համակարգչային խաղեր, Սարքերի ինտեգրում նշված ծրագրերին` նոր տեխնիկական լուծում, K-Turtle/Կրիա ծրագրերով աշխատանքների համար, Նախշազարդում K-Turtle/Կրիա միջավայրում, Մաթեմատիկական ալգորիթմներ, Այն ՈՉ դպրոցականների համար, ովքեր կրթել են լավագույն մասնակիցներին կամ ցանկանում են այսուհետ վարել խմբակներ, Լավագույն խմբակավար, Ապագա խմբակավար (կտրամադրվի ռոբոտ և կդառնա ԱրմՌոբոտիքս ծրագրի մի մասնիկ):
Նախատեսվածէ նաև ժողովրդական մրցանակ։ Մրցույթում հաղթողները կաստանան դրամական պարգևներ, դասընթացի մասնակցություն, ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն։
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ