Հայերեն   English   Русский  

Սոճի


  
դիտումներ: 8138

Ռուսաստանում ամենատարածվածը սովորական սոճին է (Pinus silvestris): ԱՄՆ-ում ամենատարածվածը խնկային (Pinus taeda) և կարճափշոտ (Pinus brevifolia)սոճին է : Ամենահարգի սոճու տեսակներն են համարվում Վեյմուտովի սոճին (Pinus strobus) , դեղին սոճին (Pinus ponderosa) և խեժոտ սոճին (Pinus resinosa):

սոճի

Ավելի քիչ հայտնի տեսակներից են եռափուշ Սաբինա սոճին (Pinus sabiniana) ` Կալիֆորնիայից, որն ունի 15-25սմ երկարությամբ և արտահայտիչ ոտքեր ունեցող կոներ, և Օրեգոնի հարավ արևմուտքից ու Կալիֆորնիայից բարակ սոճին (Pinus attenuata) իր երկու կարճ հաստ ասեղներով և մանր, ծուռտիկ կոներով, որոնք տարիներով չեն բացվում: Ճապոնիայում սոճու հիմնական տեսակներն են Տուբերգի սոճին (Pinus thunbergii) և խտածաղիկ սոճին (Pinus densiflora), որոնք հաճախ կիրառում են բոնսայիների համար (գաճաճ բույսեր աճեցնելու արվեստ):

Որոշ սոճիների պտուղները արժեքավոր ընկուզեղեն են և ուտելի: Իսկ սերմերը հարուստ են յուղով: Օրինակ Միջերկրականի սոճիներից ամենաօրիգինալը իր տեսքով իտալականն է կամ Պինեան (Pinus pinea), որը նույնպես արժեքավոր ուտվող պինոլա ընկույզ տվող ծառ է : Նաև մեծ, համեղ և օգտակար ընկույզ է տալիս Ժերարդա սոճին, այն աճում է Հիմալայներում, և մայրի սոճիները (մայրու փռվածք, սիբիրյան մայրի,մանչժունյան մայրի), որոնք հսկայական տարածություն են զբաղեցնում Ռուսաստանի հյուսիս արևելքում: Սոճիների որոշ տեսակներ վերանում են և այդ պատճառով հայտնվել են կարմիր գրքում: Դրանք են Պիցունդայի սոճին (Pinus pithyusa), կավճյա սոճին (Pinus sylvestris) և մի քանի ուրիշ տեսակներ:

(Pinus pithyusa)Պետք չէ թերագնահատել այն օգուտը, որ այս բույսը տալիս է մարդուն: Միասեռ փափուկ սոճու փայտը հրաշալի մշակվում է , սոսնձվում, փայլեցվում և ներկվում, այդ պատճառով նա անփոխարինելի շինանյութ է :

Լինելով դեկորատիվ փայտատեսակ , սոճին լայնորեն բազմացվում է շատ երկրներում և ունի տարբեր տեսակներ:

Անկախ






Մեկնաբանություններ - 1

Madlena     25.11.2017 shalavne
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: