Հայերեն   English   Русский  

​Թուրքիային ուժեղ խորհրդարան է պետք, այլ ոչ թե հզոր նախագահ. Աբդուլահ Գյուլ


  
դիտումներ: 733

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիային ուժեղ խորհրդարանական համակարգ է հարկավոր, այլ ոչ թե հզոր նախագահ: Փորձագետները Գյուլի այս խոսքերից ելնելով նշում են, թե նա դեմ է սահմանադրական փոփոխություններին, համաձայն որոնց Թուրքիան հնարավոր է անցում կատարի դեպի նախագահական կառավարման համակարգ:

Թուրքիային ուժեղ խորհրդարան է պետք, այլ ոչ թե հզոր նախագահ. Աբդուլահ Գյուլ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիային ուժեղ խորհրդարանական համակարգ է հարկավոր, այլ ոչ թե հզոր նախագահ: Փորձագետները Գյուլի այս խոսքերից ելնելով նշում են, թե նա դեմ է սահմանադրական փոփոխություններին, համաձայն որոնց Թուրքիան հնարավոր է անցում կատարի դեպի նախագահական կառավարման համակարգ:

Չնայած Գյուլը այլևս չի զբաղեցնում նախագահի պաշտոնը, նա շարունակում է կարևոր դիրք ունենալ ԱԶ կուսակցության ներսում: Ավելի վաղ գործող նախագահ Թայիփ Էրդողանը սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու կոչ էր արել` առաջարկելով անցում կատարել կառավարման ամերիկյան մոդելին: Քաղաքական վերլուծաբանների կարծիքով` նման փոփոխությունները Էրդողանի լիազորությունները կերկարաձգեն ևս տասը տարով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: