Հայերեն   English   Русский  

Ստեղծվել է հայ ժողովրդի «գենետիկական հուշամատյանը»


  
դիտումներ: 3594

Հայերի գենոֆոնդը վերջին հազարամյակում արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել` չնայած բազմաթիվ օտարածին ներխոիժումների: Այս է փաստում «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի առաջին արդյունքները:

Նախագծի շնորհանդեսն տեղի ունեցավ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունում:

Առաջին անգամ ներկայացվում են պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքենրը: Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրակյան խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում հարստացել է Հայկական լեռնաշխարհի տարածքում:

Նախագիծը ցույց է տալիս, որ թեև վերջին մի քանի դարերի ընթացքում Պատմական Հայաստանի նահանգների բնակչության մեծ մասը բռնի կերպով տեղահանվել է, այնուամենայնիվ փախստականների հետնորդներն իրենց գեներում պահպանում են անջնջելի տեղեկություններ, որոնք հնարավորություն են ընձեռում վերականգնել նախնիների գենտիկական ժառանգության պատկերը:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, նախագծի հեղինակ Լևոն Եպիսկոպոսյանն իր զեկույցում Օտարերկրյա նվաճողների հետ հայերի գենետիկական շփումները խոչընդոտող առավել հավանական նպատճառներ էին` հայակական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, քրիստոնեության վաղ ընդունումը և հայերի մոտ խիստ արտահայտված էթնո-մշակութային ինքնության ձևավորումը: Համաձայն նորագույն տվյալների ` հայերի մոտ խառնակում գրեթե տեղի չի ունեցել նախորդ 3000 տարիների ընթացքում:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ սառցե դարաշրջանից հետո Հայկակական լեռնաշխարհը վերաբնակեցվել է 12-15 հազար տարի առաջ ինչ հակասում է հարևանների այն հայտարարություններին, թե հայերը մի քանի դար է, ինչ ապրում են այստեղ: Մենք հարևաների շարքում առաջատարներից ենք և դրանով է պայմանավորված գենետիկական կայունությունը», -ընդգծեց պրոֆեսորը:

Խոսելով այս նախագծի կարևորության մասին ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց, որ պատմագիտության հնարավորությունները սահմանափակ են և, երբ անգամ հնագիտական մեթոդներ են փակուղի մտնում այս կամ այն փաստը ճշտելիս, օգնության հասնում այլ գիտություններ.« Եպիսկոպոսյաի նախագիծը մեծ նշանակություն ունի: Այն ապացուցում է, որ մեր տեսակը ձևավորվել է հենց այս տարածքում: Թեև Հայկական լեռնաշխարհի մեծ մասը հայաթափվել է, սակայն այն հայության բնօրրանն է, ինչը փորձում են հերքել թուրք գիտնականները անվանելով այն «արևելյան Անատոլիա», ինչը տխմարություն է, քանի որ չի կարելի ասել «արևելյան արևելք»:

«Սերնդեսերունդ մեծանում է մեր նախնիների ծննդավայրերի մասին գենետիկական հիշողության անդառնալի կորստի վտանգը: Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է անմահացնելու հայերի բազմադարյա ժառանգությունը` ստեղծելով ուրույն «գենետիկական հուշամատյան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Եպիսկոպոսյանը:

Քարտեզն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար ընթերցողներն կարող են այցելել www.armgenia.am կայքը:






Մեկնաբանություններ - 2

Alla     13.04.2017 Yzymem imanal lm genetikakan kodn

Alla     13.04.2017 Yzymem imanal lm genetikakan kodn
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: