Հայերեն   English   Русский  

Լոնդոնի բնակիչները ճախրող հրեշտակ են տեսել


  
դիտումներ: 904

Լոնդոնի արևելյան հատվածի բնակչուհի Միրետա Բինոկեն ապշել է, իր տան վերևում հրեշտակ հիշեցնող հսկայական ամպ տեսնելով:

Նրա կատարած լուսանկարները իսկույն թևածեցին ողջ աշխարհի ԶԼՄ-ներով մեկ: Սա առաջին անգամըչէ, որ բրիտանացիներն իրենց երկնքում «աստվածային նշաններ» են նկատում:

Բրիտանուհին իր ընկերների հետ ետնաբակում էր, երբ հանկարծ նրա տան վերևում հայտնվեց հրեշտակ-ամպը: Կնոջ խոսքով, հյուրերն իսկույն աշխուժացել են, իսկ ինքը վազել է լուսանկարչական ապարատի հետևից:

o_823371Լրագրողները կատակում են, որ շուտով Լոնդոնի Բարքինգ շրջանը, որտեղ ապրում է Բինոկեն, կվերածվի ուխտագնացության վայրի, չնայած օգտատերերից ոմանք գտնում են, որ այն ֆոտոշոփի արդյունք է:

o_823385Ի դեպ, սա այս ամառ լուսանկարված առաջին «հրեշտակը» չէ: Հուլիսի վերջին Սնեթիսհեմ գյուղակի բնակիչը լճակի մոտ զբոսնում էր ու հանկարծ անմիջապես գլխավերևում աստծու դեմք տեսավ: Իսկ անցած տարի բրիտանական Սիդմութ քաղաքի երկնքում հրեշտականման ամպ էին նկարել:o_986229





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: