Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ի նախագահի հանրապետական հավանական թեկնածուն Ջոն Մաքքեյնին «Օբամայի դեկորատիվ շուն» է անվանել


  
դիտումներ: 896

2016թ. ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության պոտենցիալ թեկնածու Ռենդ Փոլն իր կուսակցական գործընկերներ Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին «Օբամայի դեկորատիվ շներ» է անվանել:

Այսօր Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ` Ռենդ Փոլի կողմից խիստ քննադատությունը Մաքքեյնի և Գրեմի հասցեին պայմանավորված է նրանց հայտարարություններով` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ:

2016թ. կայանալիք Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների հավանական թեկնածուն ընդգծել է, որ կուսակցական գործընկերները վերջին 20 տարիների ընթացքում սխալվել են գրեթե բոլոր քաղաքական հարցերում:

«Ես իսկապես աջակցում եմ Բարաք Օբամային, իսկ այդ մարդիկ ըստ էության հանդիսանում են նրա դեկորատիվ շները և կարծում եմ, որ նրանք կատաղած են», - հայտարարել է Փոլը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: