Հայերեն   English   Русский  

​Սերբիայի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ


  
դիտումներ: 764

Սերբիան վճռական քայլերի է դիմել, որպեսզի ապացուցի իր պատրաստակամությունը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ և այժմ ակնկալում է պատասխան քայլեր: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Լատվիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Էդգարս Ռինկևիչի հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Սերբիայի` ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մեկնարկել են նախորդ տարվա հունվար ամսից: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա կոգեշնչի մեր ժողովրդին, ցույց կտա, որ ԵՄ-ն պատրաստ է մեզ որպես իր լիարավ անդամ տեսնել և կմերձեցնի մեր գլխավոր նպատակը` նորմալ, ժամանակակից, ավելի լավ կյանք ապահովել մեր բոլոր քաղաքացիների համար», - նշել է Նիկոլիչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: