Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն հետագայում կընդգրկվի ՌԴ-ի կազմում. Չեխիայի նախագահ


  
դիտումներ: 521

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը վստահություն է հայտնել, որ հետագայում Եվրոպական Միությունը կընդգրկվի Ռուսաստանի կազմում: Այդ մասին նա հայտարարել է չեխական ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի Դաշնությունը կդառնա Եվրոպական Միության անդամ: Իսկ եթե այդ հանգամանքը ձեզ դուր չի գալիս, ապա կարող եք համարել, որ ԵՄ-ն կընդգրկվի ՌԴ-ի կազմում», - հայտարարել է Զեմանը:

«Ես ոչ մի տեսակ նվեր չեմ ցանկանում: Ցանկանում եմ միայն, որ գոյություն ունենան ստանդարտ տնտեսական միջոցներ, որոնց թվում ներդրումների տեղաբաշխում և ապրանքափոխանակություն”, - ընդգծել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: