Հայերեն   English   Русский  

Պուանսետիա (Մոլոչայ,էուֆորբիա)


  
դիտումներ: 3757

Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է, քանի որ երկարակյաց է, օրիգինալ տեսք ունի և պահանջկոտ չէ: Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:

Այն եկել է մոլոչայԱֆրիկայից, Ամերիկայից,Մադագասկարից:
պուանսետիաՄոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ` Գեղեցկուհի մալոչայը /պուանսետիան/ կամ Միլիա մոլոչայը հեշտությամբ ծաղկում են ամեն տարի, իսկ տիրուկալի կամ խոշորակոտոշ մալոչայները հազվադեպ են ծաղկում տան պայմաններում:

էուֆորբիաԾաղկելուց հետո պուանսետիան կտրտում են մինչև 10-12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ ,քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են ,տեղափոխում լուսավոր տեղ և պարբերաբար ջրում: Որպեսզի այն ծաղկի Նոր տարուն, սեպտեմբերի վերջից 2 ամիս այն 13-14 ժամ պետք է պահել մթության մեջ:

Խնամք

Ամռանը 20-25 աստիճան ցելսիուս ջերմաստիճան, ձմեռը` 12-16

Պայծառ լուսավորություն և ամռանը ,և ձմռանը:

Ջրել չափավոր գարնանը և ամռանը, պակասացնել ջրելը ձմռանը: Աճի ընթացքում հողը չպետք է ամբողջովին չորանա:

Մոլոչայը չոր օդի նկատմամբ կայուն է,բայց երբեմն գոլ ջրով կարելի ցողել,դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երտասարդ բույսերը ամեն տարի պետք է վերատնկել,իսկ տարիքովները ` 2-3 տարին մեկ:
Վնասատուներն են `սպիտակաթևիկը, ուտիճը և ալյուրաճիճուն:

Անկախ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: