Հայերեն   English   Русский  

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքները


  
դիտումներ: 624

artsakhpress-ը, վկայակոչելով ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հայտնած տեղեկատվությունը, հայտնում է, որ Արցախի ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած բոլոր 7 կուսակցություններին քվեարկել են 68 հազար 915 ընտրող:

Ըստ ԿԸՀ նախագահի հաղորդած նախնական տվյալների` «Ազատ հայրենիք» կուսակցությանը քվեարկել է 32 հազար 632 ընտրող կամ բոլոր կուսակցություններին քվեարկածների 47,5 տոկոսը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությանը` 3709 կամ 5,38 տոկոսը, Արցախի ժողովրդավարական կուսակցությանը` 13.105 կամ 19.1 տոկոսը, ԼՂՀ Կոմունիստական կուսակցությանը՝ 1136 կամ 1.65 տոկոսը, «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն 591 կամ 0,86 տոկոսը, ՀՅԴ կուսակցությանը 12.965 կամ 18,81 տոկոսը,«Շարժում -88» կուսակցությանը 4477 կամ 6.93 տոկոսը:

Ինչպես նշել է Ս. Արզումանյանը ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրությունների արդյունքներով 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները կներկայացվեն Խորհրդարան: Տվյալ դեպքում այդ կուսակցություններն են` «Ազատ հայրենիք»-ը, ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն , «Ազգային վերածնունդ»-ը և «Շարժում-88»-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: