Հայերեն   English   Русский  

Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում


  
դիտումներ: 10172

Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին:

Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ գործոնների հետևանքով կարող են առաջանալ: Բժշկության տեսանկյունից դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Նման շրջանակներ են գոյանում նուրբ մաշկ ունեցող կամ բծերի հանդեպ գերզգայնություն ունեցողների մոտ: Սակայն դրանք կարող են ազդարարել նաև օրգանիզմում հեղուկի կանգի մասին: Անցանկալի այդ իրողությունից հնարավոր է ազատվել:

Եթե նկատել եք, որ այդ պարկերը գոյանում են գարնանը, ապա հնարավոր է, որ ալերգիա ունեք, օրինակ` ծաղկափոշուց:

Ինչպե՞ս կարելի է ազատվել այդ երևույթից:

Բացի տարբեր բնական քսուքներից, որոնք օգնում են նման խնդիրների դեպքում, գոյություն ունեն մի շարք բնական միջոցներ:

Դրա համար առաջարկվում է օգտագործել`

1․Վարունգ. սա մեծերից ծանոթ միջոց է: Սառը վարունգը պետք է օղակներով կտրատել այնպես, որ դրանք ծածկեն աչքերը պարկերն էլ հետը, 5-10 րոպե:

2․Կարտոֆիլ. այս միջոցը ևս պետք է գործածել նախորդի նման: Գիշերը կարելի է կարտոֆիլը դնել սառնարանը, ապա լվանալ, շերտեր կտրատել ու դնել աչքերին 5-10 րոպե, իսկ հետո զգուշորեն աչքերը լվանալ:

3․Կաթ. մի փոքր կտոր պետք է թրջել կաթի մեջ, քամել ու դնել աչքերին 10-15 րոպե: Դա կօգնի բորբոքումների ու այտուցի դեպքում:

4․Թեյապարկեր. գոլ ջրի մեջ թրջել, ապա դնել սառնարանը 20 րոպե, հետո հանել սառնարանից, դնել աչքերին ու թողնել15 րոպե: Այդ նպատակով շատ հարմար են կանաչ ու երիցուկի թեյերը:

5․Ձվի սպիտակուց. հարել ու վրձինով քսել աչքերին: Երբ սկսի չորանալ` թեթևակի անհարմարության զգացում լինի, ուրեմն լվացվելու ժամանակն է.պետք է անպայման սառը ջրով լվացվել, որ սպիտակուցը չմակարդվի կոպերին:

6․Սառույց. այս միջոցից պետք է օգտվել միայն այն դեպքում, եթե աչքերի տակ գոյացած պարկերից ուզում եք իսկույն ազատվել: Սառցակտորով աչքերի տակ 5 րոպե մերսումը կօգնի ազատվելու այտուցներից, սակայն սառը կարող է վնասել հարքթային խոռոչներն ու նաև աչքերը:

Աչքերի տակ առաջացած պարկերը կարող են նաև K և B12 վիտամինների անբավարարության պատճառով հայտնվել: Ուստի հիշեք, որ այս դեպքում ևս առողջ սնունդը, կանաչեղենն ու միրգը կարևոր են: Նվազեցրեք նաև աղի քանակը, որը նպաստում է օրգանիզմում հեղուկի կանգին:

Պետք է շատ ջուր խմել, սակայն ոչ քնելուց առաջ: Աչքերի շուրջ մուգ բծեր և պարկեր են գոյանում նաև ծխելու պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: