Հայերեն   English   Русский  

Չինաստանը կուսումնասիրի Լուսնի հակառակ կողմը


  
դիտումներ: 604

Չինաստանը պատրաստվում է մինչև 2020 թ-ը Լուսնի մութ կողմի վրա տիեզերական հրթիռ իջեցնել: Այդ առաքելության հաջողության դեպքում Չինաստանը կդառնա Լուսնի հակառակ կողմի վրա հրթիռ իջեցրած առաջին երկիրը:

Առաքելության ընթացքում Chang'e 4 տիեզերանավը կպտտվի Լուսնի շուրջ, որից հետո հրթիռ կտեղադրի նրա մակերևույթին:

Չինաստանը 2013թ-ի դեկտեմբերին հաջողությամբ տիեզերանավ ուղարկեց Լուսին՝ դառնալով Լուսնի մակերևույթի վրա հրթիռ իջեցրած երրորդ պետությունը՝ Միացյալ Նահանգներից և Ռուսաստանից հետո:

Լուսնի՝ Երկրից չերևացող մակերեսը ուսումնասիրվել է տարեբեր կայանների միջոցով, սակայն մակերևույթին վայրէջք կատարելու փորձ չի արվել:

Մարտին չինական Սինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ Չինաստանը 2017թ-ին կսկսի Լուսնի ուսումնասիրության երրորդ շրջանը՝ տիեզերք արձակելով Chang'e-5 տիեզերանավը:

Այն կշրջի Լուսնի շուրջը, վայրէջք կկատարի դրա մակերևույթին և կվերադառնա Երկիր:

Լուսնի վրա իջնելուց հետո հրթիռը մինչև երկու մետր խորությամբ անցք կփորի և հողի նմուշ կվերցնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: