Հայերեն   English   Русский  

Յարխուշտա, Էշխեմետ, Լաչինումանան. Պահպանե՛նք ազգային ինքնությունը


  
դիտումներ: 4141

Պահպանե՛նք ազգային ինքնությունը

Յարխուշտա- https://soundcloud.com/cultural-renaissance/take21

Էշխեմետ - https://soundcloud.com/cultural-renaissance/1bpdd4orlosv

Լույսզվարթ - https://soundcloud.com/cultural-renaissance/qssjbowugnjm

Լաչինումանան - https://soundcloud.com/cultural-renaissance/4wxov79gqyir

Ալագյազ - https://soundcloud.com/cultural-renaissance/gsbucb8zklmc

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2014թ փետրվար ամսին, ծրագրի գաղափարը հղացել է 2013 թ. օգոստոս ամսից: Այն նպատակ ունի աջակցել հայ մշակույթի, արվեստների տարբեր ճյուղերի, հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը:

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերից առաջինը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծն է, որի շրջանակներում առաջին անգամ ստեղծվում է հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու:

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում վերածնել, վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ պահպանելով ու փոխանցելով այն սերունդներին: Նախագծի խնդիրների և նպատակների շրջանակներում իրականացվել է մասնագետների կողմից նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերվող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրատարակում: Նախագծի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակներում համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվեն հայ հոգևոր երաժշտական մատյանները /Շարակնոցը, Ժամագիրքը/: Ընդհանուր առմամբ, 600-ից ավել երաժշտական նմուշներ հասու կդառնան հանրությանը:

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ:

Նախագծի պրոդյուսերն է՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, նախագծի գլխավոր երաժշտական խմբագիրը կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, նախագծի համակարգողն է արտ-մենեջեր Մարինա Սուլթանյանը:

Նախագծի մտահղացման հեղինակը Արթուր Ջանիբեկյանն է:

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը Ձեզ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքների ու նախատեսվող միջոցառումների մասին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: