Հայերեն   English   Русский  

Ռաֆայել Բենիտեսը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ


  
դիտումներ: 438

Ռաֆայել Բենիտեսը, ով արդեն պաշտոնապես հրաժեշտ է տվել «Նապոլիին», երեք տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ:

Այս մասին հաղորդում է Eurosport.com-ը:

Մասնագետն արդեն Մադրիդում է:

«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Բենիտեսի առաջին մամուլի ասուլիսը տեղի կունենա հունիսի 3-ին:

Իսպանացի մասնագետն Արքայական ակումբում կստանա տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ: Պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտին ստանում էր տարեկան 7.5 միլիոն եվրո:

Ռաֆայել Բենիտեսն արդեն հայտարարել է, որ այս պայմանագիրն իր համար երազանք էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: