Հայերեն   English   Русский  

​“Գահերի խաղը” հեռուստասերիալի հատուկ էֆեկտների գծով խմբագիրն առյուծի զոհ է դարձել


  
դիտումներ: 915

Հարավային Աֆրիակայի սաֆարի այգիներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել: 29-ամյա ամերիկուհի Քեթրին Չեպելը, որն աշխատում էր “Գահերի խաղը” հեռուստասերիալի հատուկ էֆեկտների վրա առյուծի զոհ է դարձել: Heavy պարբերականի փոխանցմամբ` զբոսաշրջիկը խախտել է անվտանգության կանոնները, ինչի արդյունքում առյուծը հարձակվել է նրա վրա: Գրում է Vesti.ru-ն:

Չեպելն Աֆրիկա ուղևորվել էր որպես կամավոր աշխատելու համար: Նրա պարտականությունների մեջ ներառված էր միջոցներ հայթարթել այն հիմնադրամի համար, որը զբաղվում է որսագողերից կենդանիների պաշտպանությամբ:

Սաֆարի այգում ճանապարհորդելիս ամերիկուհին բացել է ավտոմեքենայի պատուհանը` մոտակայքում գտնվող առյուծներին լուսանկարելու նպատակով: Սակայն այդ սխալն ամերիկուհու համար ճակատագրական է դարձել, քանի որ մոտակայքում գտնվող առյուծներից մեկը հարձակվել է Չեպելի վրա և կծել վերջինիս:

Ամերիկուհու հարազատները հայտնել են, որ չեն կարողանում հավատալ, որ բոլորին օգնելու պատրաստակամություն ունեցող Քեթրինն այլևս ողջ չէ: Նյու Յորքի բնակչուհին ոչ միայն աշխատել է “Գահերի խաղը” հեռուստասերիալի հատուկ էֆեկտների, այլ նաև “Առաջին վրիժառու. այլ պատերազմ” և “Դիվերգենտ” ֆիլմերի համար:

Վերջին չորս ամիսների ընթացքում սա արդեն այդ այգում գրանցված նմանատիպ չորրորդ միջադեպն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: