Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է միչև 13 տարեկան հանդբոլիստների առաջնությունը


  
դիտումներ: 499

Երևանի ճարտարագիտական համալսարանի մարզասրահում հունիսի 2-ին մեկնարկեց ՀՀ հանդբոլի մինչև 13 տարեկան պատանիների առաջին շրջանի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում է 6 թիմ՝ Գյումրի, Շենգավիթ, ԽՄՕՄՄ 1, Աջափնյակ, ՀԲՄԴ, ԽՄՕՄՄ 2:

Մրցումների առաջին օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ Գյումրի-Շենգավիթ՝ 9:14 (6:6), ԽՄՕՄՄ 1 - Աջափնյակ՝ 11:12 (5:5). ՀԲՄԴ-ԽՄՕՄՄ 2՝ 21:3 (14:1):

Հունիսի 3-ին առաջինը խաղահրապարակ դուրս եկան ՀԲՄԴ-ի և Շենգավիթի ներկայացուցիչները: Մրցամարտն ընթացավ անզիջում պայքարում: Առաջին խաղակեսի ավարտից հետո շենգավիթցիներն առջևում էին մեկ գնդակի առավելությամբ՝ 5:4): Մինչև հանդիպման ավարտը նրանք կարողացան պահպանել նվազագույն առավելությունը և հաղթեցին 10:9 հաշվով:

Օրվա եկրորդ խաղում՝ ԽՄՕՄՄ 1 - ԽՄՕՄՄ 2, ուժերն ակնհայտ անհավասար էին: Խաղն ավարտվեց ԽՄՕՄՄ 1 թիմի հաղթանակով՝ 17:4(9:2):

Հետաքրքիր պայքարում ընթացավ Աջափնյակ-Գյումրի խաղը: Գյումրեցիներն առավելության հասան 18:14 (7:6) հաշվով:

Վաղը՝ հունիսի 4-ին, կկայանան հետևյալ հանդիպումներ՝

11:00 Շենգավիթ-ԽՄՕՄՄ 1

12:00 Գյումրի-ՀԲՄԴ

13:00 ԽՄՕՄՄ 2 - Աջափնյակ

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: