Հայերեն   English   Русский  

​Հունիսի 4-ին կլրանա Անջելինա Ջոլիի 40-ամյակը


  
դիտումներ: 1297

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ծնվել է 1975թ.-ինԿալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում՝ դերասաններ Ջոն Վոյթի ու Մարշելին Բերտրանի ընտանիքում։ Անջելինա Ջոլին ոչ միայն դերասանուհի է, այլեւ կինոռեժիսոր, սցենարիստ եւ ֆոտոմոդել։ 7 տարեկան հասակում Ջոլին փոքրիկ դեր է կատարում «Ելք իրավիճակից» (1982) ֆիլմում, որի սցենարի համահեղինակն ու դերակատարներից մեկն իր հայրն էր։ 16 տարեկանում Ջոլին մասնակցում է բազմաթիվ լսումների, սակայն նրան դեր չեն տալի՝ հաճախ պատճառաբանելով, թե աղջիկը «չափազանց մռայլ» է: Սակայն որոշ ժամանակ անց նա մեծ ճանաչում ու հռչակ է ձեռք բերում:

Ինչպես ինքն է խոստովանում, այդ դժվար ու հոգնեցուցիչ նկարահանումներից հետո դերասանուհուն ժամանակ էր անհրաժեշտ հանգստանալու համար։ Ջոլին տեղափոխվում է Նյու-Յորք, որտեղ նյու-յորքյան համալսարանում հաճախում է սցենարիստի դասընթացների։ Այնուհետև Անջելինան նկարահանվում է կինոպրոկատներում մեծ հաջողություններ ունեցած մի քանի ֆիլմերում (նախ և առաջ, դրանք «Սիրո փոփոխականությունը» և «Վախի ուժը» ֆիլմերն են՝ Դենզել Վաշինգտոնի հետ, որոնք համաշխարհային վարձույթում 151 միլիոն դոլլար աշխատեցին)։ Անջելինա Ջոլին համարվում է ամենաշատ դաջվածքներ ունեցող հայտնի մարդկանցից մեկը, նրա մարմինը զարդարում են 20 դաջվածքներ:

Նա ոչ միայն գրավիչ, հաջողակ ու խելացի կին է, այլեւ անչափ բարի է: Զբաղվում է բարեգործությամբ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է։ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերոսանուհիների՝ Forbesամսագրի կազմած ցանկում ընդգրկվել է 2009, 2011 և 2013 թթ.։ Բազմիցս անվանվել է աշխարհի ամենագեղեցիկ կին և մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում:

Անջելինա Ջոլին ներկայումս ապրում է դերասան Բրեդ Փիթի հետ։ Նրանք դաստիարակում են իրենց վեց երեխաներին, որոնցից երեքն իրենց կենսաբանական երեխաներն են, երեքը՝ որդեգրված։ Հայաստանում դերասանուհին նույնպես ունի մի շարք երկրպագուներ: Նրա մարմնավորած գրեթե բոլոր կերպարները հիշվող են:

Դերասան Դավիթ Աֆրիկյանի խոսքով Անջելինա Ջոլին ամենականացի, խորհրդավոր ու հմայիչ դերասանուհիներից է: Ոչ մի տղամարդ անտարբեր չի անցնի նրա կողքով, շատերը երազում են իրենց կողքին տեսնել նման գեղեցիկ ու հաջողակ կնոջ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: