Հայերեն   English   Русский  

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է ստուգողական առաջին խաղում


  
դիտումներ: 462

Մոսկվայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով Ռուսաստանի Ուսանողական առաջնության չեմպիոն ՄԳՈւ-ի հետ: Հայ բասկետբոլիստները հաղթել են 70:69 հաշվով:

Խաղն անցել է լարված եւ անզիջում պայքարում, իսկ հանդիպման վերջին վայրկյանին Հայաստանին հաղթանակ է պարգեւել Էդգար Բաբայանի 3 միավորանոց դիպուկ նետումը:

Հայաստանի հավաքականի վիճակագրությունը

Միքայել Պողոսյան-18 միավոր

Անդրեյ Կոնստանտինով-13

Արտյոմ Թավաքալյան – 11

Սերգեյ Պոլուխին-7

Էդգար Բաբայան-7

Մհեր Պետրոսյան-6

Ռաֆիկ Ուզունյան-4

Արկադի Սուրուջյան-4

Հիշեցնենք, որ Հայաստանը նախապատրաստվում է հուլիսի 9-ից 19-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: