Հայերեն   English   Русский  

Լեոնարդո Դի Կապրիոն դատի է տվել ֆրանսիական ամսագրին


  
դիտումներ: 712

Լեոնարդո Դի Կապրիոն դատի է տվել ֆրանսիական Oops! ամսագրին իր մասին սխալ լուրեր տարածելու համար: Ամսագիրը հրապարակել էր, որ դերասանը և Ռիհաննան երեխայի են սպասում, իսկ Դի Կապրիոն կապ չի ուզում ունենալ երեխայի հետ:

Դի Կապրիոն ամսագրի հրապարակման մասին տեղեկացել է Կաննի կինոփառատոնին մասնակցելու ժամանակ:

Oops! ամսագրի սեփականատերը հայտնել է, որ ամսագրի դեմ դատական հայց ներկայացնելը շոկային է եղել իր համար: Նա ընդունել է, որ ամսագիրը տեղյակ է եղել, որ Դի Կապրիոյի և Ռիհաննայի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Սակայն ամսագրի աշխատակիցները բազմաթիվ պատմություններ էին կարդացել, որ Ռիհաննան և Դի Կապրիոն միասին են ապրում, սակայն իրենք որևէ տեղեկություն չեն ունեցել Ռիհաննայի հղի լինելու մասին: Ինչևէ՝ իրենք մտածել են, որ եթե նրանք միասին են ապրում՝ ուրեմն հնարավոր է, որ նա հղի լինի:

Ամսագրի դեմ հայցը ներկայացվել է Ֆրանսիայի անձնական խիստ օրենքների ներքո, որը արգելում է ամսագրին Դի Կապրիոյի անձնական կյանքի մասին տեղեկություններ տպագրել: Դի Կապրիոյի իրավական հարցերով զբաղվող թիմը Oops!-ից պահանջել է առաջիկա համարի շապիկին լուրերը հերքող հոդված տպագրել, եթե ոչ՝ ամսագիրը 10,000 եվրո տուգանք կվճարի: Այս գործով առաջին դատական լսումները տեղի կունենան հունիսի 16-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: