Հայերեն   English   Русский  

ԼՂՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն


  
դիտումներ: 525

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, լիագումար նիստին նորընտիր խորհրդարանի հավանությանը կներկայացվի կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա հունիսի 10-ին` ժամը 11:00-ին:

Այնուհետեւ խորհրդարանի նախագահը խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել է խորհրդարանում այլ երկրների հետ բարեկամական խմբերի վերաձեւավորման եւ քաղաքական գործունեության հետ կապված հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: