Հայերեն   English   Русский  

«Վախենում ենք ախտորոշել մեր տնտեսության վիճակը և հակաճգնաժամային միջոցներ ձեռնարկել». Լևոն Զուրաբյան


  
դիտումներ: 611

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով`իշխանությունները ջայլամի քաղաքականություն են վարում`նախընտրելով չտեսնել տնտեսության ճգնաժամը: Այս մասին նա հայտարարեց`ԱԺ-ում 2014-ի բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ խմբակցության տեսակետը ներկայացնելիս:

«Վախենում ենք ախտորոշել մեր տնտեսության վիճակը և հակաճգնաժամային միջոցներ ձեռնարկել: Ինչո՞ւ Ռուսաստանը, որ ավելի լավ վիճակում է գտնվում, այդ ամենն արել է: Չենք անում, որովհետև ամենը ցույց է տալիս, որ չունենք ռազմավարական տեսողություն ունեցող իշխանություն, այլ ունենք օրվա խնդիրներով զբաղվող իշխանություն: Բայց ինչի հաշվին, մի օր փլուզվելու է չէ: Սթափվելու կոչ եմ անում: Ռազմավարականառումով մեր տնտեսությսունը գտնվում է ծանրագույն վիճակում և դարձել է սպառնալիք ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը»,- ասաց Զուրաբյանը:

Ստեփան Մարգարյանն էլ, ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով, հիշեցրեց, որ իրենք դեմ են քվեարկել 2014-ի բյուջեի նախագծին:

«Բյուջեի քննարկման ժամանակ դեմ ենք քվերակել,որովհետև համարում ենք, որ բյուջեն ինքնանպատակ փաստաթուղթ ու ծախսեր չէ, այն պետք է ինչ-որ նպատակի ու փոփոխության ուղղված լինի: Մենք այդ նպատակը չենք տեսել,- ասաց նա:- Այն, որ այսօր ՀՀ քաղաքացու կյանքում դրական ուղղությամբ բան չի փոխվել, անվիճարկելի է»:Մարգարյանի խոսքով`խմբակցությունում երկար են քննարկել ինչպես քվեարկելու հարցը և որոշել են ձեռնպահ դիրքորոշում արտահայտել. Դեմ արտահայտվելու համար կոռուպցիոն դրսևորումների համար փաստեր են հարկավոր, որոնք չկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: