Հայերեն   English   Русский  

Բաքվում հայ մարզիկներից առաջինը ելույթ կունենա Ռոման Ամոյանը


  
դիտումներ: 514

Առաջին ամառային եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը առաջին հաղորդագրությունն է տարածել Բաքվից:

«6 հոգուց բաղկացած մեր խումբն արդեն 1 օր է Բաքվում է: Մենք բնակվում ենք խաղերի մարզական ավանում: Մեզ հետ նույն շենքում են նաև Շվեդիայի հավաքականը, որի կազմում հայ կա: Մեր հարևանությամբ տեղակայվել են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականները: Այսօր մեզ կմիանան հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիկներն ու մարզիչները: Խաղերի բացման արարողությունը կկայանա վաղը: Հունիսի 13-ին գորգ դուրս կգա Ռոման Ամոյանը: Տրամադրությունը մարտական է: Մեր հավաքականը պատրաստ է պայքարի: Սպասեք նորությունների: Բոլորիս մաղթում եմ հաղթանակ»,-նշել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի դրոշի ներքո Բաքվում ելույթ կունենան հետեւյալ մարզիկները.

Թաեքվոնդո

Արման Երեմյան / 80 կգ /: Մրցելույթը` հունիսի 18-ին

Մարզիչ` Վարդան Վարդանյան :

Հրաձգություն

Հրաչիկ Բաբայան / հրացան /, Նորայր Առաքելյան /ատրճանակ/: Մրցելույթները ` հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին:

Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան:

Սամբո

Տիգրան Կիրակոսյան / 57կգ /

Աշոտ Դանիելյան / 90կգ /

Սոսե Բալասանյան /52կգ /: Մրցելույթները` հունիսի 22-ին:

Գլխավոր մարզիչ` Լևոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան,Հովիկ Խոջոյան,Վիկտորիա Լավրենովա:

Ձյուդո

Հովհաննես Դավթյան/60կգ/

Դավիթ Նիկողոսյան/73կգ/

Ժաննա Ստանկևիչ/52կգ/: Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին:

Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան , մարզիչ` Դավիթ Խիթարյան:

Բռնցքամարտ

Արտյոմ Ալեքսանյան/49կգ/

Նարեկ Աբգարյան /52կգ/

Արամ Ավագյան/56կգ/

Սամվել Բարսեղյան/60կգ/

Հովհաննես Բաչկով/64կգ/

Նիկոլ Հարությունով /81կգ/: Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին:Եզրափակիչները`հունիսի 25-ին և 27-ին:

Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:

Ազատ ըմբշամարտ

Գարիկ Բարսեղյան/57կգ/

Դավիթ Սաֆարյան/65կգ/

Մուսա Մուրթազալիև/86կգ/

Լևան Բերիանիձե/125կգ/

Գրիգոր Գրիգորյան/74կգ/

Վոլոդյա Ֆրանգուլյան/61կգ/ :Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին:

Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան,մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան,Աբդուլլա Մոհամեդով,Արթուր Պետրոսյան:

Հունահռոմեական ըմբշամարտ

Ռոման Ամոյան /59կգ/

Կարապետ Չալյան/75կգ/

Մաքսիմ Մանուկյան/85կգ/

Միհրան Հարությունյան /66կգ/:Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին:

Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան,մարզիչներ` Էդվարդ Սահակյան,Արթուր Պետրոսյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: