Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղեր. Միհրան Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ


  
դիտումներ: 798

Բաքվում ավարտվեց Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պայքարը:

Եզրափակչում Միհրան Հարությունյանը 0:2 հաշվով պարտվեց Արտեմ Սուրկովին՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Հայաստանն առաջին մեդալը գրանցեց Եվրոպական 1-ին խաղերում:

«Բոլորիս ի սրտե շնորհավորում եմ Միհրան Հարությունյանի ոսկու արժեք ունեցող արծաթե մեդալի կապակցությամբ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր ընտրանին վաղը կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ Երևան: Հունիսի 16-ին, գիշերը 2-ի սահմաններում Սամվել Գևորգյանի և Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Ռոման Ամոյանը( 5- րդ տեղ), Միհրան Հարությունյանը( արծաթե մեդալ), Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը ( 5-րդ տեղ) կլինեն մեր Հայրենիքի մայրաքաղաքում:
Վաղը կկայանա բռնցքամարտի վիճակահանությունը: Իսկ հրաձիգ Հրաչյա Բաբայանը կանցկացնի մարզում: Վաղը մեզ կմիանան նաև ազատ ոճի ըմբիշները` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ:
Պայքարը շարունակվում է»,- Բաքվից գրում է Կարեն Գիլոյանը իր ֆեյսբուքյան էջում::





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: