Հայերեն   English   Русский  

“Կինոտավր” կինոփառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել հայազգի Աննա Մելիքյանի ֆիլմը


  
դիտումներ: 713

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` 26-րդ “Կինոտավր” ռուսական բաց կինփառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է հայազգի Աննա Մելիքյանի “Սիրո մասին” ֆիլմը: Գրում է Ria.ru-ն:

“Կինոտավր” կինփառատոնն անցկացվել է Սոչիում հունիսի 7-14-ն ընկած ժամանակահատվածում:

Կինոփառատոնի ընթացքում ընդհանուր առմամաբ 36 ֆիլմ է ներկայացվել ,որոնցից 14-ը Սոչիի բնակիչների և հյուրերի համար ներկայացվել է բաց երկնքի ներքո մեծ էկրաններով:

Կինոփառատոնի ժյուրիի կազմը գլխավորում էր Ալեքսեյ Ուչիտելը: Ռուսական կինոյի լավագույն “Կինոտավր “ կինոփառատոնի տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել “Սիրո մասին” ֆիլմը”, - հաղթողին հայտարարելիս հայտնել է Ալեքսեյ Ուչիտելը:

Փառատոնի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկիի խոսքով` հաղթող ֆիլմը սահմանում է ոչ միայն հենց կինոփառատոնի անվանումը, այլ նաև վերջինիս տրամադրությունը և ընդհանուր միջավայրը:

“Այս տարի ամեն ինչ սիրո մասին էր”, հավելել է Ռոդնյանսկին: Իսկ լավագույն ֆիլմի հեղինակ Աննա Մելիքյանը հայտնել է, որ ժյուրիի կողմից նման ընտրությունն իր համար չափազանց անսպասելի էր և ինքը բացառապես վարձույթի համար նախատեսված ֆիլմ է նկարահանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: