Հայերեն   English   Русский  

Մահացել է ժաննա Ֆրիսկեն


  
դիտումներ: 608

40 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացավ ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։

Երգչուհու մահվան լուրը հաստատել է նրա հայրը` Վլադիմիր Բորիսովիչ Ֆրիսկեն։

–Ցավոք Ժանչկան էլ մեզ հետ չէ,– ասել էր նա։

Հիշեցնենք, որ երգչուհու մոտ ախտորոշվել էր գլխուղեղի քաղցկեղ։ Նրա բուժման համար գումար հավաքեցին երկրպագուներն ամբողջ աշխարհից։ Ավելի քան 66 միլիոն ռուբլի էր հավաքվել։

Ըստ նախնական տեղեկությունների` Ժաննան մահացել է հունիսի 15–ին։ Հուլիսի 8–ին երգչուհին կդառնար 41 տարեկան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: