Հայերեն   English   Русский  

​ Արցախում նկարահանվում է առաջին հայ-իրանական ֆիլմը


  
դիտումներ: 1071

Արցախում սկսվել է առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը կոչվում է «Եվա»: Ֆիլմի ռեժիսորն է Անահիտ Աբադը: Այս մասին հայտնում է «Regnum» գործակալությունը:

Ֆիլմի պրոդյուսեր Բեյրուզա Պակնահադայի խոսքով, ֆիլմը համամարդկային նյութ է պարունակում իր մեջ և ֆիլմի վրա աշխատողները ջանում են, որպեսզի այն ցուցադրվի ոչ միայն Իրանում և տարածաշրջանում, այլ դուրս գա միջազգային կինոշուկա, ինչպես նաև մասնակցի միիջազգային կինոփառատոններին:

Ֆիլմի նկարահանմանը նախորդել են երկամսյա նախապատրաստական աշխատանքներ, որին մեծապես նպաստել են թե ԼՂՀ իշխանությունները և թե բնակչությունը: Անահիտ Աբադը հավաստում է, որ բոլոր տեխնիկական հարցերը օպերատիվ լուծում են ստանում, նկարահանման հրապարակները տեխնիկապես լավ հագեցված են, ոչ մի խնդիր չկա աշխատանքում:

Ֆիլմում ընդգրկվել են ինչպես արհեստավարժ, այնպես էլ սիրողական մակարդակի դերասաններ: Գլխավոր դերերից մեկը վստահվել է հայաստանի վաստակավոր դերասաններից մեկին՝ Էլինա Աղամյանին: Իսկ ֆիլմում հանդես եկող երեխաները ընտրվել են հարյուրավոր դպրոցականներից:

Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվելու է լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Ստեփանակեևրտում, Շուշիում, Քարինտակ գյուղում, 13-րդ դարում կառուցված Դադիվանքի տարածքում, Մարտակերտում և այլ վայրերում: Նկարահանման աշխատանքները ֆիլմի պատասխանատուները նախատեսում են ավարտել 2 ամսից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: